Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ոսկերիչ (Վանաձորի մասնաճյուղ)

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ

Ոլորտ` Այլ Ոլորտներ, Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 26.07.2024
Քաղաք` Վանաձոր
Դրույք` Ժամանակավոր/Սեզոնային
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

ԱյԴի Բանկը փնտրում է փորձառու Ոսկերչի Վանաձորի մասնաճյուղում ժամանակավոր աշխատանքի ընդունվելու համար։

Պարտականություններ

  • Գրավի առարկա ոսկյա իրերի պատշաճ ձևով ստուգում, գնահատում համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների,
  • Գնահատման արդյունքների մասին համապատասխան գնահատման ակտի կազմում,
  • Ոսկու և թանկարժեք զարդերի շուկայում տեղի ունեցող փոփոխությունների և զարգացումների ուսումնասիրում,
  • Աշխատանք ժամկետանց հաճախորդների հետ։

Պահանջներ

  • Ոսկերչության մասնագիտացմամբ միջին մասնագիտական կրթություն,
  • Համապատասխան փորձ ոսկերչության ոլորտում,
  • Ոսկու հարգերի, թանկարժեք քարերի և զարդերի գնահատման մեթոդների և ճանաչելիության չափանիշների իմացություն,
  • Ազնվություն և անաչառություն,
  • Բծախնդրություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է,
  • Հաճախորդ ներգրավելու ունակություն,
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,
  • Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում