Get our free app. It won't take up space on your device

Դաստիարակ (Խմբավար)

Lolo Kid's Center

Industry: Education, Training, Instruction
Deadline: 7/27/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly up to 130,000 ֏
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level, Senior

Նկարագրություն

Մենք փնտրում ենք դաստիարակ՝ նախադպրոցական կրթությամբ ( կարող է լինել հարակից մասնագիտություն՝ հոգեբան, սոց մանկավարժ,լոգոպեդ,հատուկ մանկավարժ տարրական կրթություն և այլն)

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Դաստիարակի թեկնածուն պետք է ունենա․

  • միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն
  • համապատասխան որակավորմամբ մանկավարժական աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • թիմում կառուցողական աշխատելու և համագործակցելու կարողություն,
  • աշխատանքային գաղտնիություն ապահովելու և ճիշտ դատողություններ անելու ունակություն,
  • հաղորդակցական հմտություններ,կիրթ խոսք

Առավելություններ

  • Շարունակական կրթություն
  • վերապատրաստումներ ՝ ոլորտի առաջատար մասնագետների ու կազմակերպությունների կողմից, թրեյնինգներ ու սեմինարներ,
  • պարգևավճարներ,
  • առողջ աշխատանքային միջավայր,
  • անձնային աճի ու հաստիքային բարձրացման լայն հնարավորություն …. և ոչ միայն

Պարտականություններ

  • Պլանավորել և իրականացնել սաների ուսուցումն ու դաստիարակությունը, կենսագործունեությունը, նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին համապատասխան.
  • Կատարել ամենօրյա աշխատանք նրանց սոցիալ-հոգեբանական վերականգնման և հարմարունակության (ադապտացիայի) համար.
  • Նպաստել երեխաների մոտ որոշակի գործունեության հանդեպ հետաքրքրասիրության բացահայտմանը.
  • Աշխատանք տանել երեխաների վարքի շեղման, վնասակար սովորությունների վերացման համար.
  • Ուսումնասիրել երեխաների անհատական ունակությունները, հետաքրքրությունները և հակումները, նրանց ընտանեկան և կենցաղային պայմանները.
  • Համագործակցել սաների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ.
  • Համաձայն կրթական ծրագրի՝ նախադպրոցական հաստատության այլ մասնագետների հետ սերտ համագործակցությամբ պլանավորել և իրականացնել կրթադաստիարակչական աշխատանքները.
  • Ուսումնասիրել երեխաների անհատական առանձնահատկությունները, հետաքրքրությունները.
  • Խնամքով և հոգածությամբ վերաբերվել խմբի յուրաքանչյուր երեխային, երեխաների հետ շփման ժամանակ ցուցաբերել զսպվածություն, մանկավարժական տակտ.
  • Խմբում ստեղծել անհրաժեշտ պայմաններ առօրյան, կրթադաստիարակչական աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար.
  • Երաժշտության դաստիարակի, այլ դաստիարակների հետ նախապատրաստել տոները, ժամանցային, մարզական պարապմունքները.
  • Վարել երեխաների հաճախումների մատյանը. Օգնել մանկապարտեզ նոր ընդունվող երեխաների հարմարունակությանը մանկապարտեզի պայմաններին.
  • Մասնակցել մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդատվություններին, սեմինարներին:
  • Երեխաների հետ տարվող աշխատանքներում ներդնել առաջավոր փորձը.
  • Ծնողների հետ տանել աշխատանք՝ ընտանիքում երեխաների դաստիարակության հարցերի ուղղությամբ, ներգրավել և խթանել նրանց հաստատության հետ ակտիվ համագործակցությանը.
  • Վարել գույքի, խաղալիքների հաշվառումը.
  • Ղեկավարել դաստիարակի օգնականի աշխատանքը.

Պահանջներ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն,
  • Համապատասխան որակավորմամբ մանկավարժական աշխատանքային փորձը(առնվազն 1տարի) կդիտվի որպես առավելություն,
  • Աշխատանքային գաղտնիություն ապահովելու և կառուցողական դատողություններ անելու ունակություն, Կիրթ խոսք
  • Թիմում աշխատելու և համագործակցելու կարողություն

Հավելյալ նշումներ

Վայրը՝ Ավան վարչական շրջան։

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները(CV) ստորև նշված էլ․փոստի հասցեին։

Spread the word! Share this job on social media