Ինժեներ-շինարար
Բագրևանդ Հաուզ
Նկարագրություն
Այս բաժնում Դուք զբաղվելու եք նախագծերի շինարարական մասի նախագծմամբ, գծագրական, չափագրական աշխատանքներով, ծավալների հաշվարկներով։
Պարտականություններ
Կատարել շենք - շինությունների և այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների ծավալների հաշվարկներ, նախահաշիվներ և թերությունների ակտեր:
Կառավարել շինարարական կառույցների մոնտաժը, մշակել շինարարության և արտադրության կազմակերպման ծրագրերը, զբաղվել շինարարության կարգավորման և ինժեներական այլ հարցերով:
Կատարել շենք - շինությունների ջրամատակարարման,ջրահեռացման և օդափոխության մոնտաժային աշխատանքները
Աշխատել տեխնիկական փաստաթղթերի գծագրերի և նախագծերի հետ:
Տիրապետել աշխատանքի պաշտպանության կանոններին և նորմերին, անվտանգության միջոցառումներին, արդյունաբերական սանիտարական և հրդեհային պաշտպանության միջոցներին:
ՈՒսումնասիրել ժամկետների չկատարման պատճառները,
Իրականացնել ավարտված շինարարական և տեղադրման աշխատանքների և օբյեկտների տեխնիկական ընդունումը, կազմել անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը:
Պահանջներ
Բարձրագույն տեխնիկական կրթություն,
Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
Համակարգչային ծրագրերի բազային իմացություն (MS Word, MS Excel) և Auto CAD ծրագրի իմացությոուն
Շինարարական աշխատանքների համակարգման, ուղղորդման, հսկման հմտություններ,
Պատասխանատվության բարձր զգացում,
Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-շաբաթ, 09։00-19։00
Ընդմիջում՝ 1 ժամ