Get our free app. It won't take up space on your device

Օպերացիոն մենեջեր

Z&A

Industry: Project, Product Management
Deadline: 7/27/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior

Նկարագրություն

Z&A ընկերությունը փնտրում է ակտիվ և մոտիվացված օպերացիոն մենեջեր իր թիմը համալրելու նպատակով։

Պարտականություններ

  • էլեկտրոնային վաճառքների ձևակերպում,
  • կայքի տեսականու թարմացում,
  • կապ հաճախորդների հետ՝ առաքումները կազմակերպելու նպատակով,
  • հաճախորդների անհատական զեղչերի կիրառում՝ ըստ համապատասխան հարցման,
  • կապ IT մասնագետի հետ, ծագած տեխնիկական խափանումները լուծելու նպատակով,
  • ամենամսյա կապ հաշվապահության հետ, ծագած ընթացիկ հարցերին պատասխանելու նպատակով,
  • ընկերության գործընկեր բրենդերի հաշիվների վճարման ներկայացում՝ ըստ սահմանված ժամկետների,
  • սպասվող տեսականիների համար ընկերության ստանդարտներին համապատասխան ֆայլերի կազմում, ստուգում և 1C մուտքագրում,
  • տեսականու գների հաշվարկում՝ անմիջական ղեկավարի հսկողությամբ,
  • հարթակում գործընկեր բրենդի ներկայացված տեսականու համար համապատասխան կոնտենտի կազմում, մնացորդային քանակների ընթացիկ ստուգում և ուղղում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն;
  • Աշխատանքային փորձը ցանկալի է;
  • Թիմում աշխատելու հմտություն;
  • Ուշադրություն և արագ կողմնորոշվելու ունակություն;
  • 1C ծրագրի իմացություն, E-invoicing ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
  • MS office ծրագրային փաթեթի լավ իմացություն

Հավելյալ նշումներ

Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին, թեմա դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք։

Spread the word! Share this job on social media