Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ գործատուներին

Հավաքագրման գործընթացն արագացնելու 5 միջոց

11.05.2024 | 2556 դիտում

Թափուր հաստիքների համալրումը կարող է երբեմն այնքան հրատապ լինել, որ դրանից կախված լինի այս կամ այն բաժնի արդյունավետ աշխատանքը, ինչն էլ իր հերթին ազդում է բիզնեսի ընդհանուր գործունեության վրա։ Այսօր կանդրադառնանք մի քանի միջոցների, որոնց շնորհիվ կարելի է հավաքագրման գործընթացը հնարավորինս արդյունավետ իրականացնել՝ արագ գտնելով թափուր հաստիքի համար լավագույն թեկնածուներին և լրացնելով թիմում առկա բացերը։ 

 


 

Կազմեք աշխատանքի գրավիչ նկարագրություն

Ձեր աշխատանքի ընդունման գործընթացը փոխելու առաջին քայլը աշխատանքի նկարագրությունը վերանայելն է։ Աշխատանքի նկարագրությունը՝ որպես թեկնածուների ներգրավման հզոր գործիք, մեծ ներուժ ունի, որը, սակայն, գործատուները հաճախ ամբողջությամբ չեն օգտագործում։ 

 

Երբ աշխատակից գտնելու հրատապ խնդիր կա, հավաքագրման մասնագետները հաճախ բավարար ժամանակ չեն ունենում աշխատանքի նկարագրության մշակման համար, որի պատճառով հնարավոր է ստացվեն բազմաթիվ դիմումներ այնպիսի թեկնածուներից, ովքեր չեն համապատասխանում աշխատանքի պահանջներին։

 

Աշխատանքի նկարագրություն կազմելուն ավելի մանրամասն անդրադարձել ենք մեր նախորդ բլոգներից մեկում, իսկ այժմ պարզապես հիշեցնենք մի քանի կարևոր կետեր․

 

• թվարկեք 5 հիմնական հմտություններ, 

• բացատրեք, թե ինչ պարտականությունների վրա է անձն իր հիմնական ժամանակը ծախսելու, 

• ներկայացրեք, թե ինչ չափանիշներով է գնահատվելու աշխատանքի արդյունավետությունը։

 

 

Օգտագործեք առաջատար տեխնոլոգիաներ

 

Այս հարցում ձեզ օգնելու նպատակով Job.am-ը ներդրել է արհեստական բանականությամբ օժտված համակարգ, որը կդառնա ձեր լավագույն օգնականը՝ տաղանդներ որոնելու և նրանց հետ արդյունավետ կապ պահպանելու գործում։

 

Job.am-ի AI օգնականը եզակի գործիք է հայաստանյան շուկայում, որը ոչ միայն հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով գնահատել թեկնածուների համապատասխանության աստիճանը հաստիքի պահանջներին, այլև ներկայացնում է այն գործոնները, որոնց հիման վրա ստացվել է գնահատման արդյունքը։ Սա օգնում է հավաքագրման մասնագետներին՝ հեշտացնելով թեկնածուների նախնական ֆիլտրացիան և հնարավորություն տալով կենտրոնանալ հաստիքին լավագույնս համապատասխանող թեկնածուների ռեզյումեների վրա։ Սրանք միայն մի քանիսն են այն բազմաթիվ հնարավորություններից, որոնք ընձեռում է համակարգը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր այս բլոգում, իսկ  եթե դուք ևս ցանկանաք օգտվել այս նորարարությունից, ապա անցեք հղումով և լրացրեք հայտը, որպեսզի ստանաք այն օգտագործելու հնարավորությունը, երբ այն լիովին պատրաստ կլինի։

 

Ազատվեք ավելորդ քայլերից

Անհարկի քայլերի կրճատումը ոչ միայն կարագացնի փնտրվող մասնագետին աշխատանքի ընդունումը, այլև կօգնի, որ այդ ճանապարհին թեկնածուներ չկորցնեք: Հաճախ աշխատանք փնտրողները հրաժարվում են դիմելուց գործընթացի երկարության և բարդության պատճառով: 

 

Հավաքագրման գործընթացը գնահատելիս պատասխանեք հետևյալ հարցերին.

• Ի՞նչ նպատակի է ծառայում յուրաքանչյուր քայլը:

• Ո՞ր քայլերն են տևում ամենաերկարը։ 

• Ո՞ր պահից թեկնածուները կարող են որոշել չշարունակել դիմելու գործընթացը։

 

 

Բարելավեք հարցազրույցի փուլը

Երբեմն կազմակերպությունները կորցնում են թեկնածուներին հարցազրույց վարելու վատ պրակտիկայի պատճառով: Դիտարկենք հարցազրույցի ամենատարածված բացասական երևույթներից մի քանիսը, որոնցից հարկավոր է խուսափել։

 

Չափից ավելի մարդկանց ներկայություն

Կարող է թվալ, թե չի խանգարի, եթե յուրաքանչյուր բաժնի ղեկավար սոցիալական մեդիայի պատասխանատուի պաշտոնի թեկնածուի վերաբերյալ իր կարծիքը հայտնի։ Մտածեք ինքներդ՝ որքանո՞վ է հավանական, որ տարբեր ոլորտներից 10 անհատներ միաձայն համաձայնության գան մեկ հարցի շուրջ։ Տարբեր կարծիքներ լսելը կարող է օգտակար լինել աշխատանքի նկարագրությունը կազմելիս, իսկ հաջորդող գործընթացներում փորձեք որոշումներ կայացնողների ավելի փոքր խումբ ներգրավել։

 

Ոչ արդյունավետ հարցեր

Խուսափեք հարցերից, որոնք  պատկերացում չեն տա այն մասին, թե արդյոք թեկնածուն կկարողանա լավ կատարել աշխատանքը։ Յուրաքանչյուր հարցազրույց հնարավորինս ընդգրկուն և բովանդակալից դարձնելու համար օգտագործեք նպատակային հարցեր։

 

Կառուցվածքի և մեթոդի բացակայություն

Սահմանեք հարցազրույցների անցկացման մեթոդները՝ հաշվի առնելով այն հմտությունները, որոնք ուզում եք գնահատել։ Կարող եք հարցազրույցի անցկացման ձեր ուղեցույցը մշակել, որով առաջնորդվելը կհեշտացնի թեկնածուներին համեմատելու գործընթացը։

 

 

Ժամանակացույց մշակեք ամբողջ գործընթացի համար

Այստեղ կարևոր է չմոռանալ, որ մերժված թեկնածուներին պատշաճ կերպով և սահմանված ժամկետներում պատասխանելը նույնպես գործընթացի մաս է։ Պլանավորեք հավաքագրման ընթացքը հենց սկզբից՝ հստակեցնելով, թե որքան ժամանակ եք հատկացնելու դիմումներ ստանալուն, երբ կարող են թեկնածուները պատասխան ակնկալել, որքան ժամանակ կպահանջվի հավաքագրման յուրաքանչյուր փուլի համար և այլն։

 

Կհետաքրքրեն նաև