Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Ինչպե՞ս վարվել, եթե գործատուն իմացել է, որ նոր աշխատանք եք փնտրում

08.06.2024 | 1849 դիտում

Շատերը համակարծիք կլինեն, որ աշխատանքից հեռանալը՝ առանց այլ զբաղվածություն գտնելու ռիսկային է, չէ՞ որ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն միշտ կա՝ առօրյա ծախսեր, հիփոթեքային վարկեր և այլն։ Ավելի մտածված և անվտանգ կլինի նոր աշխատանք գտնելուց հետո միայն հնից հրաժարվելը։ 

Բացի այդ, հայտնի չէ, թե ի վերջո ձեզ կհաջողվի գտնել այլ աշխատանք և միգուցե փնտրտուքներին ճանապարհին հրաժարվեք այդ մտքից և որոշեք շարունակել աշխատել նույն կազմակերպությունում, այդ դեպքում արժե՞ արդյոք վտանգել հարաբերությունները գործատուի հետ՝ աղոտ հեռանկարների պատճառով։ 

 

Հետևաբար, արժե՞ ընդհանրապես թաքցնել նոր աշխատանք գտնելու վերաբերյալ ձեր ծրագրերը և ի՞նչ անել, եթե ներկայիս գործատուն իմանա դրանց մասին: Այս հարցերին ենք անդրադառնում մեր այսօրվա բլոգում։

 

 

Նախ և առաջ փորձենք հասկանալ գործատուի բացասական արձագանքի պատճառները։ Գործատուի համար ցանկացած աշխատակցի հեռանալը գլխացավանք է, չէ՞ որ հարկավոր է փոխարինող փնտրել, հարցազրույցներ անցկացնել և մինչ նոր աշխատակից գտնելը հեռացողի առաջադրանքները բաշխել թիմի մյուս անդամների միջև, իսկ երբ նոր աշխատակից հայտնվի, պետք է նրան օգնել հարմարվել, բացի այդ՝ անհնար է վստահ լինել, որ նա հաջողությամբ կանցնի փորձաշրջանը։ Հետևաբար, եթե նույնիսկ գործատուն ուրախ է ձեզ համար, առաջին արձագանքը կարող է այնքան էլ հաճելի չլինել:

 

Շատ բան կախված է նաև ընկերության կորպորատիվ մշակույթից։ Եթե ​​հաճախ եք լսում «Մենք մեկ ընտանիք ենք» կամ «Դուք երբեք չպետք է հիասթափեցնեք ձեր թիմին» խոսքերը, ապա աշխատանքը փոխելու ձեր որոշումը պարզապես կարող է ընկալվել որպես դավաճանություն: Դժվար է ակնկալել, որ նման միջավայրում աշխատակցի հեռանալուն ըմբռնումով կվերաբերվեն։

 

 

Ե՞րբ տեղեկացնել գործատուին, որ նոր աշխատանք եք փնտրում

Գործատուին տեղեկացնելու հետ կապված կարևոր է հաշվի առնել, թե վերջինս ինչպե՞ս է արձագանքել մյուս աշխատակիցների նման որոշմանը: Եթե, օրինակ, նա սկսել է սխալներ գտնել ամեն մանրուքում ու կոնֆլիկտներ հրահրել, ապա գուցե չարժե ձեր մտադրության մասին բարձրաձայնել։ Նաև գնահատեք ձեր ֆինանսական վիճակը՝ կունենա՞ք բավարար գումար, եթե ստիպված լինեք թողնել ներկայիս աշխատանքը ավելի շուտ, քան պլանավորել եք:

 

Ընդհանուր առմամբ խորհուրդ է տրվում նախապես տեղեկացնել գործատուին, եթե ցանկանում եք լավ հարաբերություններ պահպանել աշխատանքից ազատվելուց հետո կամ պատրաստ եք մնալ ընկերությունում՝այլ պայմաններով, եթե նման առաջարկ ստանաք, ինչպես նաև այն դեպքում, երբ գործատուն իրազեկել է առաջիկայում կրճատումների մասին՝ խորհուրդ տալով արդեն իսկ այլ աշխատանք փնտրել։ 

 

 

Ինչպե՞ս վարվել, եթե ղեկավարությունն իմացել է, որ նոր աշխատանք եք փնտրում

Եթե ներկայիս գործատուն ինչ-որ կերպ, օրինակ, գործընկերներից կամ պոտենցիալ գործատուից իմացել է, որ նոր աշխատանք եք փնտրում, ապա դիտարկեք հետևյալ քայլերը։ 

 

1․ Խուճապի մի մատնվեք և մի արդարացեք։ Դուք իրավունք ունեք նոր աշխատանք փնտրել: 

 

2․ Հիշեք ձեր իրավունքների և պարտականությունների մասին։ Գործատուն չի կարող ձեզ ազատել աշխատանքից այլ աշխատանք փնտրելու համար, եթե, իհարկե, ազատման պատճառը ձեր կատարած աշխատանքից դգոհ լինելը չէ։ Հիշեք նաև, որ ներկայիս գործատուի հետ կնքված պայմանագրի շրջանակներում դուք ունեք պարտականություններ՝ հեռանալուց որոշակի ժամանակահատված առաջ տեղյակ պահել, օրինակ, մեկ ամիս կամ երկու շաբաթ՝ կախված ձեր պայմանագրում ամրագրված դրույթներից։

 

 

3․ Առաջնահերթություն տվեք ձեզ։ Հնարավոր է՝ գործատուն փորձի ճնշում գործադրել լավ աշխատակցի վրա՝ ասելով․ «Մենք չենք կարող աշխատել այս նախագծի վրա առանց քեզ», «Մենք ունենք շատ կարևոր նախագիծ», «Դուք բոլորին հուսախաբ կանեք, եթե հեռանաք»: Դժվար է նման խոսքեր լսելուց հետո վճռականությունը պահպանելը, սակայն փորձեք չհանձնվել և կենտրոնացեք առաջին հերթին ձեր որոշման վրա։ Կամ վերաբերվեք այս իրավիճակին որպես ձեզ համար ավելի լավ պայմաններով բանակցելու հնարավորություն, եթե չեք բացառում նոր պայմաններով աշխատանքը շարունակելու հնարավորությունը: 

 

Կհետաքրքրեն նաև