Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

70 հարց, որոնք հաճախ տալիս են հարցազրույցին․ մաս 2

27.06.2024 | 545 դիտում

Շարունակում ենք ներկայացնել այն հիմնական 70 հարցերը, որոնք հաճախ տալիս են հարցազրույցի ընթացքում։ Նախորդ 35 հարցերին ծանոթացեք այստեղ, դե իսկ մենք շարունակում ենք ցանկը։

 

 

1․ Որտեղի՞ց եք իմացել այս աշխատանքի մասին

2. Ինչպիսի՞ աշխատանքային միջավայր եք նախընտրում

3․ Ինչպե՞ս կբնութագրեն Ձեզ Ձեր ղեկավարը և գործընկերները

4․ Ինչպե՞ս եք վարվում սթրեսային իրավիճակներում

5․ Ինչպե՞ս կվարվեիք մի իրավիճակում, երբ Ձեզանից պահանջվեր մի քանի առաջադրանքներ կատարել մինչև օրվա վերջ, բայց դուք հասկանայիք, որ հնարավոր չէ մեկ օրում դրանք ավարտել

6․ Ինչպե՞ս եք նախատեսում հասնել Ձեր կարիերայի նպատակներին

7․  Ի՞նչն է Ձեզ ամենաշատը ոգեշնչում աշխատանքում

8․ Երբևէ ստացե՞լ եք այնպիսի հանձնարարություն, որը չափազանց բարդ է եղել Ձեզ համար: Ինչպե՞ս եք վարվել

9․ Կա՞ որևէ այլ բան, որը կցանկանայիք, որ մենք իմանանք

10․ Ի՞նչ պետք է իմանամ Ձեր մասին, որ Ձեր ռեզյումեում չկա

 

 

11․ Պատմեք ամենադժվար որոշման մասին, որը կայացրել եք

12․ Երբևէ ստիպված եղել եք արագ հարմարվել փոփոխվող իրավիճակին և պայմաններին, ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել

13․ Ո՞րն է այն մասնագիտական ​​ձեռքբերումը, որով առավել հպարտ եք

14․ Աշխատանքի ինչպի՞սի ձևաչափ եք նախընտրում՝ գրասենյակային, հիբրիդ, հեռավար

15․ Մեզ հարցեր ունե՞ք

16. Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում պահպանել աշխատանք-անձնական կյանք հավասարակշռությունը

17․ Ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ

18․ Պատմեք հաջողված նախագծի մասին, որը եղել է թիմային աշխատանքի արդյունք

19․ Ի՞նչն է դարձնում թիմը հաջողակ 

20․ Նկարագրեք թիմում աշխատելու Ձեր հաջող փորձը

 

 

21․ Նկարագրեք մի իրավիճակ, որտեղ օգտագործել եք Ձեր վերլուծական հմտությունները

22․ Երբևէ ձախողվե՞լ եք և ինչպե՞ս եք վարվել այդ դեպքում

23․ Ինչպե՞ս եք աշխատում միապաղաղ առաջադրանքների վրա

24․ Երբևէ աշխատե՞լ եք բարդ թիմակցի հետ, ինչպե՞ս եք հաղորդակցվել

25․ Ինչպե՞ս եք կառուցում հարաբերություններ գործընկերների հետ

26․ Ինչպե՞ս եք մոտենում խնդիրների լուծմանը

27․ Ինչպե՞ս է արտահայտվում մանրամասների նկատմամբ ուշադրությունը Ձեր աշխատանքում

28․ Ինչպե՞ս եք վերաբերվում աշխատավայրում տեղի ունեցող փոփոխություններին

29․ Ինչպե՞ս եք վերաբերվում կառուցողական քննադատությանը

30․ Երբևէ՞ ստիպված եղե՞լ եք ինչ-որ բան արագ սովորել

 

 

31․ Ո՞րն է ամենակարևոր բանը, որը փնտրում եք աշխատանքում

32․ Նկարագրեք մի իրավիճակ, երբ Դուք ցուցադրել եք առաջնորդության հմտություններ

33․ Ինչպե՞ս եք ապահովում Ձեր աշխատանքի ճշգրտությունը

34․ Բերեք օրինակ, թե ինչպես եք հաջողությամբ կառավարում ժամանակը

35. Երբևէ ստիպված եղե՞լ եք աշխատել միանգամից մի քանի նախագծում, ինչպե՞ս եք հաջողել

 

Կհետաքրքրեն նաև