Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

70 հարց, որոնք հաճախ տալիս են հարցազրույցին․ մաս 1

21.06.2024 | 1332 դիտում

Հարցազրույցը աշխատանքի ընդունման գործընթացի կարևորագույն մասն է։ Ուսումնասիրելով հարցազրույցին հաճախ տրվող հարցերը և պատրաստելով պատասխաններ՝ կապահովեք արդյունավետ հաղորդակցությունը հավաքագրման մասնագետի հետ, որի արդյունքում գուցե ստանաք այնքան սպասված աշխատանքի առաջարկը: 

 

Այս հարցում ձեզ օգնելու նպատակով առանձնացրել ենք այն 70 հիմնական հարցերը, որոնք հաճախ տրվում են հարցազրույցի ընթացքում։ Առաջին 35 հարցերին անդրադառնում ենք ստորև, իսկ մյուս 35-ը բաց չթողնելու համար հետևեք Job.am-ի բլոգին։ 

 

 

1․ Պատմեք մի փոքր Ձեր մասին

2. Ինչո՞ւ եք դիմել այս աշխատանքի համար

3․ Թվարկեք ձեր ուժեղ կողմերը

4․ Որո՞նք են ձեր թույլ կողմերը

5․ Ինչո՞ւ եք ցանկանում մեզ մոտ աշխատել

6․ Ի՞նչն է Ձեզ դարձնում լավագույն թեկնածուն այս աշխատանքի համար 

7․ Ինչու՞ եք հեռանում Ձեր ներկայիս աշխատանքից

8․ Ի՞նչ գիտեք մեր ընկերության մասին

9․ Նախընտրում եք ինքնուրո՞ւյն աշխատել, թե՞ թիմով

10․ Ինչպիսի՞ աշխատավարձ եք ակնկալում

 

 

11․ Ինչպե՞ս եք առաջնահերթություն տալիս Ձեր առաջադրանքներին

12․ Բախվե՞լ եք կոնֆլիկտների աշխատավայրում, ինչպե՞ս եք դրանք հաղթահարել

13․ Ի՞նչ հիմնական պարտականություններ եք կատարում ներկայիս աշխատավայրում

14․ Մասնագիտական զարգացման հետ կապված ինչպիսի՞ պլաններ ունեք

15․ Ո՞րն էր Ձեր ամենամեծ ձեռքբերումը ներկայիս աշխատավայրում

16. Երբևէ ստիպված եղե՞լ եք աշխատել սեղմ վերջնաժամկետներում, ինչպե՞ս եք հասցրել ամեն ինչ

17․ Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում

18․ Որո՞նք են Ձեզ լավագույնս բնութագրող երկու բառերը

19․ Որո՞նք են Ձեր հոբբիները և հետաքրքրությունները

20․ Կարողանո՞ւմ եք հեշտությամբ հարաբերություններ կառուցել

 

 

21․ Ո՞րն է Ձեր երազանքի աշխատանքը

22․ Պատրա՞ստ եք տեղափոխվել այլ քաղաք/երկիր աշխատանքի համար

23․ Պատրա՞ստ եք մեկնել գործուղումների

24․ Եթե ​​աշխատանքի ընդունվեք, որքա՞ն շուտ կարող եք սկսել

25․ Պատրա՞ստ եք երկարաժամկետ համագործակցության

26․ Ինչպիսի՞ն և որտե՞ղ եք Ձեզ տեսնում 5 տարի անց

27․ Ինչպե՞ս եք աշխատել/կաշխատեիք զայրացած կամ դժգոհ հաճախորդի հետ

28․ Ինչ մարտահրավերների եք բախվել աշխատավայրում և ինչպե՞ս եք դրանք հաղթահարել 

29․ Երբևէ սխալներ գործե՞լ եք աշխատավայրում, ինչպե՞ս եք դրանք ուղղել

30․ Ի՞նչ եք փնտրում նոր պաշտոնում

 

 

31․ Ներկայացրեք թիմային աշխատանքի հաջող օրինակ Ձեր կարիերայից

32․ Ինչպե՞ս եք վարվում, երբ ընդունվում է որոշում, որի հետ համաձայն չեք

33․ Ներկայացրեք մեկ օրինակ, երբ ստեղծարար մոտեցում եք ցուցաբերել խնդրին

34․ Ինչպիսի՞ առաջնորդ եք

35․ Կարողանո՞ւմ եք արդյունավետորեն պատվիրակել առաջադրանքները

 

Կհետաքրքրեն նաև